Կառավարությունը մինչև տարեվերջ մարզերի մոտ 1000 անապահով ընտանիքի կօգնի հաղթահարել աղքատությունը՝ անասնապահական ծրագրի օգնությամբ։ Որոշումը կայացվել է գործադրի այսօրվա նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը World Vision Armenia կազմակերպության հետ միասին մարդկանց կով, խոզ, ոչխար ու հավ կտա, նաև՝ անասնակեր կենդանիների համար և խորհրդատվություն կտրամադրի, թե ինչպես կարելի է կենդանի պահելով՝ մշտական եկամուտ ստանալ, վաստակել օրվա հացը։
Նախագիծը բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջի. այն կիրականացվի նպաստ-թոշակի ծրագրից խնայած ֆինանսներով, այսինքն՝ այն գումարներով, որ կոռուպցիոն տարբեր ճանապարհներով մտնում էին պաշտոնյաների գրպանը։
Հիմա դա բացառել ենք՝ ասել է վարչապետը: