ԱՄՆ պետքարտուղարությունում վստահ են, որ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին փոխարինողը երկար չի ապրի:
«Եթե նա Իրաքում կամ Սիրիայում է, մենք չենք կարծում, որ նա երկար կապրի այս աշխարհում»,- լրագրողներին հայտնել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:
Ամեն դեպքում գերատեսչությունից խոստովանել են, որ ոչ ոք դեռ մանրամասն տեղեկություններ չունի ահաբեկչական կառույցի նոր ղեկավարի ծագման և գործունեության մասին:
«Մենք կարծում ենք, որ որոշ տեղեկություններ գիտենք նրա մասին, սակայն դա բավարար չէ, որ մենք խոսենք դրա մասին: Մեր իմացածը մեզ չի բավարարում»,- հայտնել է պետքարտուղարության պաշտոնյան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման առաջնորդի մահվանից հետո նրան փոխարինել է ոմն Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրաշին: