ԱՄՆ պետդեպարտամենտում հայտնել են, որ ամերիկյան զորախմբերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների նավթն արդեն արդյունահանում են տեղական իշխանությունները:
Սիրիայի նավթաարդյունահանման մոտ 90 տոկոսը կենտրոնացած է Եփրատի արևելյան ափին, ինչը նախկինում «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման հիմնական եկամտի աղբյուրն էր, իսկ այսօր գտնվում է ԱՄՆ դաշնակից քրդական ջոկատների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում հայտարարել էր այս տարածքից ամերիկյան զորախմբերի դուրս բերման մասին, այսօր արդեն նշում է, որ զինվորականների մի մասը կմնա Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում՝ նավթն իսլամիստներից պաշտպանելու համար: