Ռուսական «Ագրարային ներդրումային ֆոնդը» մտադիր է Ռուսաստանի Նովգորոդի շրջանում և Հայաստանում էկոկենտրոններ հիմնել:
«Հայաստանում՝ Սևանի մոտ, Ծովազարդ գյուղի հարևանությամբ ընկած 20 հեկտարի վրա, ընկերությունն արդեն միրգ ու բանջարեղեն է աճեցնում: Այստեղ նախատեսված է էկոգյուղի կառուցում՝ 10 քոթեջներով, որոնք նախատեսված կլինեն 100-150 մարդու համար: Կլինի նաև Spa կենտրոն»,- գրում է «КоммерсантЪ»-ը:
Նախագծի նպատակը զբոսաշրջիկների ներգրավման միջոցով սեփական գյուղմթերքի իրացումն է: Ընկերությունը նախագիծը մտադիր է իրականացնել մինչև 2021 թ. սկիզբը: