Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
Այդ շրջանակում, նոյեմբերի 7-ին, նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու և ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: