Դատարանը մերժեց ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Միջնորդության հիմքում գլխավորապես դրված էր Սահմանադրական դատարանի՝ հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը, որով ՍԴ-ն արձանագրել է, որ գրավը, որպես ինքնուրույն խափանման միջոց, կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլև խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր ի հայտ եկած նոր հանգամանք: