Lufthansa ավիաընկերության աշխատակիցների 48-ժամյա գործադուլի պատճառով չեղարկել է 1300 չվերթ՝ անհարմարություն առաջացնելով 180 հազար ուղևորների համար:
Գերմանական խոշոր ուղևորափոխադրող ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ամեն ինչ կանի՝ բոլոր անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար և ուղևորներին առաջարկել է ճանապարհորդության այլընտրանքային միջոցներ:
Հիշեցնենք, որ Lufthansa-ի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: