Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի որոշման համարել է առոչինչ և հայտարարել, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել ազգային թիմի մարզիչ:
Առաքելյանը Ֆեյսբուքում մանրամասնել է, որ կանոնադրության համաձայն՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես Ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ 2019թ հունիսի 26-ին Ժողովի ընդունած կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: