Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց երկրորդ հորիզոնականը զիջել է Louis Vuitton ընկերության նախագահ ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոյին: «Ֆորբս» պարբերականի հրապարակած նոր ցուցակում Առնոյի կարողությունը գնահատվում է 107 մլրդ դոլար, ընդամենը 100 միլիոն դոլար ավելի պակաս ունի Գեյթսը:
Առաջատարի դիրքում փոփոխություն չկա. այն շարունակում է գլխավորել ամերիկացի բիզնեսմեն, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 112,4 միլիարդ դոլար կարողությամբ: