Ըստ «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության հրապարակած նոր զեկույցի՝ Հայաստանը այն երեք երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացն ինտերնետի ազատության տեսանկյունից: Ցանցային ազատության առումով Հայաստանը Եվրասիայում առաջատար է, իսկ աշխարհում 8-րդն է: Ազատությունը գնահատվում է երեք չափորոշիչով՝ մուտքի սահմանափակում, բովանդակության հսկողություն և իրավունքի խախտումների հիմքով քրեական հետապնդումներ: Ի դեպ, Հայաստանն առաջատարներից է նաև ինտերնետ հասանելիությամբ: