Օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նպատակը՝ ճանապարհային թեթև պատահարների դեպքում խցանումների հավանականությունը նվազեցնելն է: Նախագիծը, ի դեպ, քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):