Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, որն «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին: