Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Հոնֆենհայմ»-ը իր կայքում անցկացրած քվեարկությամբ ընտրել է հոկտեմբերի ֆուտբոլիստին: 83%-ով հաղթող է ճանաչվել Սարգիս Ադամյանը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Հոֆենհայմ»-ի կազմում հոկտեմբերին դուբլի հեղինակ էր դարձել «Բավարիա»-ի դեմ խաղում, մեկ անգամ էլ աչքի էր ընկել գավաթի խաղարկությունում: