Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ընդունելուց հետո լուծարեց Համայնքների և Լորդերի պալատները: Ընտրությունները կկայանան որոշումից 25 օր անց:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ խորհրդարանի կազմի փոփոխության արդյունքում կստանա առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու հարցի աջակցությունը:
Ըստ The Guardian-ի, այս ընտրություններում մեծ դեր կխաղան փոքր կուսակցությունները: Շատ ընտրողներ լեյբորիստներից և պահպանողականներից կհեռանան լիբերալ-դեմոկրատների և Brexit կուսակցություններ ու կփոխեն ուղղությունն Անգլիայում:
Անկայունությունը երկրում աճում է, և դժվար է կանխատեսել չորս կուսակցության քաղաքականության հետևանքները: Միաժամանակ պարզ է իրավիճակը Շոտլանդիայում: Բրեքսիթի քաոսից այստեղ օգտվում են ազգայնականները: Անկախության հանրաքվեից հինգ տարի անց էլ այդ հարցն առաջնային է: Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Սթարջենն ասել է, որ անկախության նոր հանրաքվեի դիմում կներկայացնի դեկտեմբերին՝ անկախ նրանից, թե ով կլինի Downing Street-ում: