Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի պաշտպանության նախարարները դատապարտել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի գործողությունները, ինչպես նաև Էգեյան ծովում Անկարայի սադրիչ գործողությունները:
Նախարարներ Նիկոլաոս Պանայոտոպուլոսը, Մոհամմեդ Ահմեդ Զաքին և Սավաս Անգելիդիսը հայտարարությունն արել են Աթենքում եռակողմ հանդիպումից հետո:
Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի մի քանի հանքավայր է հայտնաբերվել, որոնք Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածքում են: Թուրքիայում կարծում են, որ կիպրոսցի թուրքերը ևս իրավունք ունեն օգտվելու այդ բնական ռեսուրսներից: