Երկու օր առաջ Հոնկոնգում դանակով հարձակում էր կատարվել ընդդիմադիրների վրա: Այսօր հարձակման զոհ են դարձել Պեկինի քաղաքականության կողմնակիցները: Անհայտ անձը դանակով հարձակվել Է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա և վիրավորել ևս երկու հոգու: Հոնկոնգում սկսվել է տեղական շրջանային խորհրդի ընտրությունների քարոզարշավը, և դեպքի ժամանակ օրենսդիր խորհրդի անդամ Հե Ցզյունյաոն իր վրանի մոտ շփվում Էր ընտրողների հետ: Նա բազմիցս քննադատել է Հոնկոնգում հակակառավարական ցույցերը և պաշտպանել է արդեն հինգ ամիս շարունակվող բողոքի ցույցերի ուժային ճնշումը: