Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովը քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերանայման հետ կապված հարցեր: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը գործընկերներին հիշեցրել է Թուրքիայի գործողությունները Կիպրոս ներխուժման տարիներին, հորդորել չմոռանալ, թե ինչպես էին նախագահ Էրդողանի թիկնապահներն ԱՄՆ-ում ծեծում խաղաղ ցույց անող ԱՄՆ քաղաքացիներին, և թե քանի լրագրող է բանտարկված Թուրքիայում: Մենենդեսը գործընկերներին կոչ է արել ի դեմս Թուրքիայի դաշնակից չփնտրել և քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին: