Նախօրեին Չինաստանի Շանհայ քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականությունը և ինովացիոն զարգացումը. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը: Ավինյանը հարցազրույց է տվել չինական China Global Television Network հեռուստաընկերությանը՝ մասնավորապես անդրադառնալով ՏՏ ոլորտում հայ-չինական գործակցության հեռանկարներին: