Le Parisien թերթը հաղորդել է, որ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը հոսպիտալացվել է : Մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել «ծանր վիճակում»: BFM հեռուստաալիքն էլ վկայակոչելով դերասանուհու ամենամոտ շրջապատը, ասել է, որ հոսպիտալացման պատճառը ուժեղ գերհոգնածությունն է: Չափազանց ծանրաբեռնված գրաֆիկն ազդել է 76-ամյա Դենյովի ինքնազգացողության վրա: Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում, հիմա էլ աշխատում է Էմանուելլա Բերկոյի «Իր կյանքի ընթացքում» (De son vivant) կինոնկարում, որը նախատեսված է ցուցադրել մինչև 2020 թվականը: