Վերջնական որոշում է կայացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի հանել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով: Հիմա վերջնական հանձնման-ընդունման և գրանցման աշխատանքներն են իրականացվում: Մի քանի օրվա գործ է մնացել: Այս մասին հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: