Գալիք տարվա սեպտեմբերից Իտալիայի պետական դպրոցներում կներդրվի ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը, որը ներառում է հնարավորինս շատ առարկաներ: Շաբաթական մեկ ժամ կտրամադրվի այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ գլոբալ տաքացումն ու մոլորակի վրա մարդու ազդեցությունը:
Ծրագրի շրջանակում կդասավանդվեն նաև աշխարհագրություն, մաթեմատիկա և ֆիզիկա: «Ես ուզում եմ, որ իտալական կրթության համակարգը առաջինը լինի, որը շրջակա միջավայրը և հասարակությունը կդնի դպրոցի ուսումնական ծրագրի հիմքում»,- ասել է Իտալիայի կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին, որին քննադատել են կլիմայական փոփոխությունների դեմ բողոքի ցույցերին ուսանողների մասնակցությունը խրախուսելու համար: