Բաքվի գործադիր իշխանությունում կայացել է հանդիպում՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանների կատարման վերաբերյալ: Պետության ղեկավարի ցուցումները կապված են մայրաքաղաքի վերակառուցման և բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների որակի և տեմպի հետ: Պարզվում է՝ նախագահ Ալիևը հեղափոխական բարեփոխումներ է սկսել երկրի տնտեսական և սոցիալական ոլորտներում, և տեղական պաշտոնյաներից պահանջվել է վերանայել իրենց աշխատանքի ձևերն ու մեթոդները: Քննադատությունն ու ինքնաքննադատությունն էլ պետք է դառնան նորմ: Բաքվի քաղաքապետը նշել է, որ երկրի նախագահը դժգոհ է հատկապես շարունակվող ապօրինի շինարարությունից: Նա հանձնարարել է, որ ստեղծված զբոսայգիներն ու հրապարակները պահպանվեն պատշաճ մակարդակում: