Գյումրու Սև բերդ ամրոցում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը։ Նիստը վարում են Աժ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը։ Նիստի մեկնարկին նախագահողները կարևոր են համարել հայ-ռուսական գործընկերային հարաբերության խորացումը։