Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որում ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով մեքենայով շրջելիս Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգն են լսում։ Տեսանյութը արագ տարածվել է և մեծ խուճապ առաջացրել։ Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» բացահայտել են մեքենայի տիրոջը: Երիտասարդը ձերբակալվել է: