Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն և բողոքի նոտա հանձնել չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության (ԼՂՀ) ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ կայքում:
Խոսքը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղևորության մասին է: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե երբ են նրանք այցելել Ռուսաստան: «Նման այցերը սադրիչ են և ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: