Freedom House կազմակերպությունը Ադրբեջանը ներառել է «ոչ ազատ համացանց ունեցող» երկրների շարքում: Ըստ իրավապաշտպան կառույցի՝ Ադրբեջանում բազմիցս անջատել են ինտերնետ կապը, արգելափակել են տեղական և օտարերկրյա տասնյակ կայքեր, սահմանափակել են սոցիալական ցանցերի հասանելիությունը: Այդ ամենն արվել է իշխանություններից դժգոհողների ձայնը լռեցնելու և սոցցանցերի միջոցով ակտիվիստների համախմբումը խափանելու համար:
Ադրբեջանում անկախ լրատվական կայքերն ու ընդդիմադիր ակտիվիստները դառնում են կիբերհարձակումների զոհ: Օրենսդիր կարգավորումների հետևանքով՝ բարձրացվել են տուգանքները «ոչ թույլատրելի տեղեկատվության» հրապարակումների համար: Ադրբեջանում ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ և ուղղակի սոցցանցերի ակտիվիստներ. նրանք դատապարտվել են մինչև 6 տարվա ազատազրկման: