Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուքի» էջում գրել է, որ 2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:
«2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք՝ շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: