Ամերիկյան Ֆեյսբուք ընկերությունը փոխել է իր լոգոյի դիզայնը, որպեսզի օգտատերերն այն չշփոթեն իրեն պատկանող նույնանուն սոցիալական ցանցի հետ։
Նոր լոգոյում օգտագործվել են միայն մեծատառեր, իսկ տառատեսակը ստեղծվել է հատուկ Ֆեյսբուքի համար։ Սոցցանցի լոգոն մնացել է նույնը՝ փոքրատառերով։
Նոր լոգոն օգտագործվելու է ընկերությանը պատկանող այլ ապրանքների, հավելվածների և ծառայությունների փաստաթղթերում, օրինակ Instagram, WhatsApp հավելվածների մեկնարկային էջերում՝ from FACEBOOK գրառմամբ։