Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր գլխավոր ամբաստանյալի բացակայության պատճառով. նա հետվիրահատական վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ չէր ներկայացել նիստին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև՝ գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: