Ստոկհոլմում մեկնարկել է ԱլԳ տասնամյակին նվիրված Նախարարական երկխոսությունը, որի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայիկոյի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդի հետ կմասնակցի թեմատիկ քննարկմանը:
Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: