Նոյեմբերի 8-ից 10-ը հարավկորեական Չհոնջու քաղաքի Sukwoo Culture Gym մարզապալատում կանցակացվի Սամբոյի 2019թ. աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Նրանք կպայքարեն 27 մեդալների համար՝ տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի 9-ական քաշային կարգերում:
Սամբոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է նաև 216,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի մասին, որը կբաշխվի ըստ վաստակած մեդալների. ոսկե՝ 3,000, արծաթե՝ 2,000, բրոնզե՝ 1,500 ԱՄՆ դոլար:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա կարևորագույն մրցումներին գործուղում է 11 մարզիկների, որոնց ներկայացնում ենք ստորև՝ ըստ մրցելույթների հերթականության և քաշային կարգերի:
Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը:
Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը:
Նոյեմբերի 9-ին մրցագորգում կտեսնենք մեր միակ կին ներկայացուցչին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին և մարզական սամբոյից՝ Գրիգոր Մխիթարյանին /57 կգ/, Արսեն Ղազարյանին /74 կգ/, Էդիկ Պետրոսյանին /100 կգ/:
Նոյեմբերի 10-ի մրցելույթներում ՀՀ պատիվը կպահեն մարզական սամբոյից՝ Մաքսիմ Մանուկյանը /62 կգ/, Դավիթ Գրիգորյանը /82 կգ/ և մարտական սամբոյից՝ Ջոն Բալայանը /52 կգ/:
Հարավային Կորեա են մեկնում նաև հավաքականի ավագ ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: