Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան Հյուսիսատլանտյան դաշինքին միացավ միայն երկու տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մի քանի ամսից, և մենք դա տեսել ենք ավելի վաղ՝ Բեռլինի պատի անկումից հետո: Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազներում չԷր կարող պատկերացնել, որ կլինի ՆԱՏՕ-ում»:
Մի քանի օր առաջ էլ Ուկրաինայի Գերագույն Ռադայում իր ելույթի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և Կիևն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց նա պատրաստ Է անդամակցել:
Հիշեցնենք, որ Կիևում հոկտեմբերի 31-ին տեղի Է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը: Յենս Ստոլտենբերգը նաև հայտնել Է, որ կողմերը համաձայնության են եկել նախագծերի նորացված, կոնսոլիդացված փաթեթի և գործնական միջոցառումների շուրջ: