Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորգման առաջին փուլն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը:
Ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման, արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7.5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020 առաջին կիսամյակը։