Մեքսիկայում զինված հարձակման է ենթարկվել մորմոնների խումբը: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 9 մարդ, նրանց թվում՝ 6 երեխաներ: եվս 7 մարդ առևանգվել է:
Հայտնի է դարձել նաև, որ առաջինը թիրախավորվել են Մեքսիկայում հայտնի ակտիվիստ Խուլիան Լեբարոնի հարազատները՝ քույրն ու քրոջ 4 երեխաները: Ընդ որում, 5 հոգին մահացել են ավտոմեքենայում, երբ կրակոցից պայթել է բենզաբաքը:
Օպերատիվ գործողություններ են սկսվել առևանգվածներին հայտնաբերելու և հանցավոր խմբին ձերբակալելու ուղղությամբ:
Խուլիան Լեբարոնն ակտիվիստ է դարձել 2009-ին, երբ սպանվել էր նրա եղբայրը, որը գլխավորում էր մարդկանց առևանգմանը դիմակայող խումբը: