Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այս շաբաթ կքննարկի ծխախոտի օգտագործումը նվազեցնելուն և կանխարգելելուն միտված օրինագիծը: Իսկ այսօր լրացուցիչ եզրակացություն ստանալու համար նախագիծը քննարկվել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանը կողմ կքվեարկի իրենց մշակած նախագծի ընդունմանը: Նախարարը նաև վստահեցրել է, որ կառավարությունն ամենաբարձր մակարդակով աջակցում է նախագծի ընդունմանը: