Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը: Պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Մանվել Գրիգորյանն այսօր դատական նիստին չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույք փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։