Հենրիխ Մխիթարյանի վերականգնումը շատ ավելի երկար կտևի, քան մինչ այդ էր սպասվում: Ինչպես հաղորդում է իտալական Siamolaroma-ն՝ Միկին կվերադառնա միայն նոյեմբերի 24-ին` «Բրեշիայի» դեմ կայանալիք հանդիպմանը: Դա նշանակում է, որ, հնարավոր է, Մխիթարյանը չմասնակցի նաև հավաքականի առաջիկա 2 խաղերին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը աճուկի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ «Լեչեի» հետ խաղում։ Նախատեսվում էր, որ նա բաց կթողնի միայն 3 շաբաթ, բայց արդեն հինգ շաբաթ է, որ նա մարզվում է թիմից առանձին։