Նոյեմբերի 23֊ին Երևանում տեղի կունենա կիբերանվտանգությանը նվիրված ArmSec ամենամյա կոնֆերանսը։
ArmSec֊ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի կիբերանվտանգության և հարակից ոլորտների առաջատար մասնագետները։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնք արդիական են կիբերանվտանգության տեսանկյունից ինչպես աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի համար։
Կոնֆերանսի նպատակներից է նաև տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համախմբումը։