Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը:
Փորձագետների փոխանցմամբ` Հայաստանում ինտերնետն ազատ է: Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն ունի 76 միավոր, հարևան Վրաստանը մեկ միավորով հետ է մնում՝ 75, բայց ազատ երկիր է համարվում:
Ոչ ազատներն ունեն 0-ից 39 միավոր: Հայաստանի մնացած երեք հարևանները հենց այդպիսի համացանց ունեն՝ ոչ ազատ. Ադրբեջանն ունի 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանը՝ 15: