Հայաստանը բոլոր մակարդակներում մշտապես բարձրացնում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամների կողմից զենք վաճառելու անթույլատրելիության հարցը: Այդ մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեhաժողովի շրջանակում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց հայկական կողմը չի քննարկել:
«Նույնիսկ դրա հետ կապված խոսակցություն չկա, և ես չեմ կարծում, որ այդ մասին խոսելը ճիշտ է»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։