«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել, որը նախատեսում է հայոց պատմություն առարկայի դասավանդումը թողնել բուհի հայեցողությանը:
Վարչապետի հերթական զրույցը քաղաքացու հետ եղել է հայ ժողովրդի պատմության միասնական դասավանդման մասին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն առարկաների՝ բուհերում պարտադիր լինել-չլինելու, արվեստը գրաքննելու խնդիրներին: