Կիպրոսի Հանրապետությունը դիմում է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերին Շենգենյան գոտուն միանալու համար։ Այս մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայտնել է արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը։
Ըստ նախարարի, կառավարությունը դիմում է ներկայացրել անվտանգության նկատառումներից ելնելով և հույս ունի, որ Եվրամիությունը կսկսի հայտի քննարկումը, որն ընթանալու է հինգ փուլով։
Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ է 2004 թվականից, իսկ 2008-ից՝ եվրոյի գոտու երկրների թվում է։