ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ամփոփել է 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները, անդրադարձել է հիմնական ցուցանիշներին:
Ըստ նախարարի՝ ուշադրության արժանի է հարկային քաղաքականության բարեփոխումների մեկնարկը։ Ուղղակի հարկային բեռի նվազեցումը կբարձրացնի տնտեսության մրցունակությունը,-համոզված է Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նաև կարևորել է մարդկային կապիտալում ներդրումների մակարդակի էական բարելավումը։
Ա․ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ առողջապահության բնագավառում 22 տոկոս ծախսերի աճ է կանխատեսված, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառին հատկացվող ծախսերն ավելի քան 11 տոկոսով ավելանալու են, գրեթե նույնքան ավելանալու է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցառումների համար նախատեսվող ֆինանսավորումը։
Նախարարի հավաստմամբ՝ պետական պարտքի բեռի նվազեցում կլինի։ Կապիտալ ծախսերի աճը կբացառի պետական պարտքի ներգրավումը,-կանխատեսում է նախարարը։
Ցուցանիշներն ամփոփելով թվային արտահայտությամբ՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 698 մլրդ դրամ եկամուտ և 1 տրիլիոն 880 մլրդ դրամ ծախս։