Երևանի պետական համալասարանի մարզադահլիճում կայացել է Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարի եզրափակիչ փուլ են դուրս եկել Իջևանի վարժարանի, Քարվաճառի և Վանաձորի Գրիբոյեդովի անվան № 11 դպրոցների թիմերը:
Սպարտակիադայի ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներում չեմպիոն է դարձել Իջևանի վարժարանի թիմը, երկրորդ տեղում Վանաձորի Գրիբոյեդովի անվան № 11 դպրոցի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արցախի Հանրապետության Քարվաճառի միջնակարգ դպրոցի թիմը:
Մրցանակակիր թիմերն ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած սպարտակիադա մարզական միջոցառման նպատակներն են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումը, ֆիզիկական պատրաստվածության բարելավումը, մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավումը: