Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ է նվաճել:
Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և արժանացել է անհատական արծաթե մեդալի:
Ավելի վաղ՝ կանանց թիմից Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց էր տվել լավագույն արդյունքը. շախմատիստուհին 8 հնարավորից վաստակել էր 7 միավոր և արժանացել անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ է լրացրել կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորման: