Իրաքում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը, որոնց ժամանակ կատաղի բախումներ են գրանցվել ակտիվիստների և իրավապահ մարմինների միջև:
Ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանները հրազեն են կիրառել, արդյունքում զոհվել են 13 մարդ, տուժել են տասնյակ ակտիվիստներ:
Հոկտեմբերյան բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր՝ Իրաքում մահացել է ավելի քան 260 մարդ, վիրավորների թիվը մի քանի հազարի է հասնում: