ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տպագրական վրիպակի անունը ստացած նժույգը ձիարշավի ժամանակ 1 մլն դոլար գումար է շահել՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը:
«Մենք նրան այդ անունն ենք տվել, որովհետև կարծում ենք, որ նա յուրահատուկ է»,- խոստովանել է Քովֆեֆե անունով նժույգի տերը:
«Քովֆեֆե» անունը դարձել է համացանցի մեմ այն բանից հետո, երբ 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան հիշատակել էր թվիթերյան իր էջում:
Տպագրական սխալով անավարտ թվիթը շատ հարցեր է առաջացրել համացանցի օգտատերերի մոտ, իսկ Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է մեկնաբանել բառի իմաստը: