Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, Ռուսաստանի Դաշնություն կայցելի «Թուրքական հոսքի» բացման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Սամսարը:
«Այս տարի ծրագրվել է «Թուրքական հոսքի» շահագործումը: Բացման արարողության կապակցությամբ հավանական է բարձր մակարդակի այց Ռուսաստան»:
Թուրքիայի դեսպանը բարձր մակարդակի այցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել: Նրա խոսքով՝ դա կլինի նախագահական կամ նախարարական այց:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է գազատարի շինարարություն, որը բաղկացած է երկու ճյուղից, յուրաքանչյուրը՝ 15.75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջին գիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարման, երկրորդը՝ հարավային և հարավարևելյան եվրոպական երկրների գազամատակարարման համար:
Գազատար խողովակաշարի մեկնարկը կտրվի 2019-ի վերջին: