Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դիտարկում է 3 ֆուտբոլիստի թեկնածություն՝ թիմի պաշտպանության գիծն ուժեղացնելու համար: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
«Սերուցքայինների» մարզչի հետաքրքրության կենտրոնում են պաշտպաններ Վիլյամ Սալիբան («Սենտ-Էթիեն»), որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», Բենուա Բադյաշիլը («Մոնակո») և Բուբաքար Կամարան («Մարսել»):
Սալիբան ու Բադյաշիլը 18 տարեկան են, իսկ Կամարան՝ 19: Առաջինի արժեքը տրանսֆերային պատուհանում այս պահին 25 միլիոն եվրո է, երկրորդինն ու երրորդինը՝ 18 միլիոն եվրո:
Պրիմերայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Զիդանի թիմը 11 խաղում 22 միավոր է վաստակել: