«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության քննության ժամանակ այսօր ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանը:
Գործով ամբաստանյալը կարծիք հայտնեց, որ գործն առնչվում է նախկին երեք նախագահներին. «Նախագահներից մեկը ընտրվել էր, մյուսը դժգոհ էր, իսկ երրորդը պետք է իշխանությունը փոխանցեր ընտրված նախագահին»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ երեք նախագահների միջև անհավասարություն կա:
«Այս պայմաններում, հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ, կարծում եմ, որ երկրորդ նախագահն անհավասար պայմաններում է գտնվում մյուս երկու նախագահների հանդեպ»,- ասաց Օհանյանը և կողմ արտահայտվեց Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոփոխմանը: